երկուշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2026
ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya

ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya

Միացյալ Նահանգները և Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել 60-օրյա հրադադարի ռեժիմը երկարաձգելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է սաուդյան Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տեղեկատվություն է ստացվել Իրանի և ԱՄՆ-ի միջև 60-օրյա հրադադարի երկարաձգման համաձայնության մասին», - նշել են հեռուստաալիքի զրուցակիցները։

Նրանք նաև նշել են, որ փոխհասկացվածության հուշագրով նախատեսված ժամկետը, որը ԱՄՆ-ը և Իրանը ստորագրել էին անցյալ հունիսին, սպառվում է այսօր:

  • Կիսվել: