հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
ԱՄՆ-ը ցանկանում է արագորեն NASAMS ՀՕՊ համակարգեր մատակարարել Ուկրաինային

ԱՄՆ-ը ցանկանում է արագորեն NASAMS ՀՕՊ համակարգեր մատակարարել Ուկրաինային

ԱՄՆ-ը ցանկանում Է արագորեն երկու միավոր քանակությամբ NASAMS զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) առաջին խմբաքանակը փոխանցել Ուկրաինային:

Այդ մասին հոկտեմբերի 11-ին հայտարարել Է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
 
«Ինչպես կարծում ենք, մենք ամենամոտ ապագայում այդ համալիրի առաջին երկուսը հանձնելու ճանապարհին ենք: Իհարկե, մենք շահագրգռված ենք NASAMS-ի արագ մատակարարումներով Ուկրաինային»,-արեւմտյան ԶԼՄ-ները մեջբերում են նրա խոսքը:
 
ԱՄՆ-ի իշխանությունները հավանություն են տվել, որպեսզի NASAMS-ի ութ համալիրներ հանձնեն Ուկրաինային, սակայն այդ ԶՀՀ վեց միավորների մատակարարումներն առաջին երկուսից հետո պետք Է շատ ժամանակ պահանջեն:
 
Սեպտեմբերի կեսերին Պենտագոնի ներկայացուցիչ Փաթ Ռայդերը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը հաջորդ երկու ամիսներին Ուկրաինային կմատակարարի NASAMS երկու զենիթահրթիռային համալիրներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: