ԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը բաց է Իրանի հետ առևտուր սկսելու և առևտրային գործունեությունը դիտարկում է որպես հակամարտությունների կարգավորման գործիք, այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Իրանը ցանկանում է մեզ հետ առևտուր անել, և ես դեմ չեմ դրան։ Ես կօգտագործեմ առևտուրը՝ վեճերը կարգավորելու և խաղաղություն հաստատելու համար»,-ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:
Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը «շատ գոհ կլինի», եթե համաձայնի ԱՄՆ-ի հետ գործարքին: