երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԱՄՆ-ը 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Կանադայի և Մեքսիկայի համար, 10 տոկոս` Չինաստանի համար

ԱՄՆ-ը 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Կանադայի և Մեքսիկայի համար, 10 տոկոս` Չինաստանի համար

ԱՄՆ-ը 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Կանադայի և Մեքսիկայի համար, ինչպես նաև 10 տոկոս՝ Չինաստանի համար՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Քերոլայն Լևիտը, սակայն, հրաժարվել է մանրամասնել, թե արդյոք բացառություններ կլինե՞ն: ԱՄՆ-ի մաքսատուրքերը Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի նկատմամբ ուժի մեջ են մտել հունվարի 31-ից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի որոշել Եվրամիության դեմ մաքսատուրքերի կիրառման ժամկետները՝ նշել է Լևիտը:

Սպիտակ տան մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 4-ին կլինի Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատանքային հանդիպման համար:

  • Կիսվել: