ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռ է դուրս եկել թռիչքուղուց և ընկել ջուրը
ԱՄՆ Օրեգոն նահանգում մասնավոր ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և ընկել ջուրը, հայտնում է հարավ-արևելյան Օրեգոնի տարածաշրջանային օդանավակայանը:
Միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի պահին։
HA-420 փոքր ինքնաթիռում 5 մարդ (օդաչու և 4 ուղևոր) է եղել, նրանց հիվանդանոց են տեղափոխել։
Ավելի ուշ ինքնաթիռը դուրս է բերվել ջրից։ Օդանավակայանում հաղորդակցությունը վերականգնվել է: