ԱՄՆ-ում հրապարակվել է «Օսկարի» հավակնորդների ցուցակը
ԱՄՆ կինոակադեմիան հրապարակել է «Օսկարի» մի շարք անվանակարգերում հավակնորդների ցուցակները։
Խաղարկային վավերագրական ֆիլմ անվանակարգում Կինոակադեմիան ընտրել է 15 ստեղծագործություն, այդ թվում կանադացի ռեժիսոր Դանիել Ռոերի «Նավալնի» վավերագրական ֆիլմը, Ուկրաինայի արևելյան մանկատան մասին Սայմոն Լերենգ Վիլմոնտի «Փայտի տունը» և Լաուրա Պոյտրասի Վենետիկի կինոփառատոնի դափնեկիր «Ամբողջ գեղեցկությունն ու արյունահեղությունը» ֆիլմը։ Այս անվանակարգում առաջադրվելու են նաև ամերիկացի, հնդիկ և չինացի ռեժիսորների ստեղծագործություններ։
Արտասահմանյան խաղարկային ֆիլմերի կատեգորիան ներառում է ֆիլմեր Արգենտինայից, Ավստրիայից, Բելգիայից, Կամբոջայից, Դանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Իռլանդիայից, Մեքսիկայից, Մարոկկոյից, Պակիստանից, Լեհաստանից, Շվեդիայից և Հարավային Կորեայից: 92 երկրներից ընտրված 15 ֆիլմ է տեղ գտել կարճ ցուցակում: Այժմ կինոակադեմիայի անդամները պետք է դիտեն դիմորդ ֆիլմերը և նրանցից ընտրեն մրցանակի հինգ հավակնորդների։
Կինոակադեմիան հրապարակել է նաև «Կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ», «Դիմահարդարում», «Մազահարդարում», «Վիզուալ էֆեկտներ», «Երաժշտություն» և մի շարք այլ անվանակարգերում անվանակարգերի հավակնորդների ցուցակները։
«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում մարտի 12-ին։ Մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան հունվարի 24-ին։

