ԱՄՆ-ում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի
Ամերիկայի հարավային նահանգներում հեղեղումների, փոթորիկների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, նրանց թվում կա նաև 9-ամյա երեխա, տեղեկացնում է ABC News-ը՝ վկայակոչելով նահանգապետներին և պետական այլ պաշտոնյաների:
Նշվում է, որ հորդառատ անձրևներից ու փոթորիկներից տուժած բնակավայրերում փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ներկայումս մահվան դեպքեր կան վեց նահանգում՝ Թենեսիում, Միսսուրիում, Կենտուկիում, Ինդիանայում, Արքանզասում և Միսիսիպիում։
Վնասվել են մի քանի նահանգների ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ ջրածածկ են եղել ճանապարհներ, քանդվել են ծառեր և էլեկտրահաղորդման գծեր։