ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
ԱՄՆ-ում աճում է հիասթափությունը Գազայի հատվածում Իսրայելի բանակի գործողություններից. Քիրբի

ԱՄՆ-ում աճում է հիասթափությունը Գազայի հատվածում Իսրայելի բանակի գործողություններից. Քիրբի

ԱՄՆ-ում աճում է դժգոհությունը Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողություններից՝ չնայած Վաշինգտոնը շարունակում է աջակցել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հաղորդակցության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին:

«Աճում է մեր հիասթափությունն այն հարցում, թե ինչպես է Իսրայելն իրականացնում այդ գործողությունները և գործում քաղաքացիական զոհերի տեսանկյունից»,- ասել է Քիրբին ABC Meet the Press-ի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ այս շաբաթ նախագահ Ջո Բայդենի՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս ուղղված ուղերձի հիմքում հենց ԱՄՆ իշխանությունների հիասթափությունն է:

  • Կիսվել: