ԱՄՆ-ում 11 մարդ տուժել է ծննդյան օրվա տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
Ջորջիա նահանգի այգում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով տուժել է 11 մարդ՝ 17 և 18 տարեկան։ Այս մասին հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
«Այն բանից հետո, երբ ծննդյան օրվա խնջույքի մասնակիցները հավաքվել էին այգում, ժամանել է ևս մեկ խումբ, և երկու խմբերի միջև ծագած վեճը վերածվել է հրաձգության», — ասվում է հրապարակման մեջ։
Բիբ շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ տուժածների թվում են վեց 18-ամյա՝ չորս երիտասարդ և երկու աղջիկ, ինչպես նաև հինգ 17-ամյա դեռահաս։ Տուժածներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Մյուս տուժածների վիճակը գնահատվում է կայուն։



