ԱՄՆ Սենատը 12-րդ անգամ մերժել է կառավարության աշխատանքը ֆինանսավորելու օրինագիծը
ԱՄՆ Սենատն արդեն 12-րդ անգամ մերժել է հանրապետականների ներկայացրած օրինագիծը, որով նախատեսվում էր ժամանակավորապես ֆինանսավորել կառավարության աշխատանքը:
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ հանրապետականները և դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ առողջապահական ծախսերի հարցում:
ԱՄՆ-ում կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը շարունակվում է հոկտեմբերի 1-ից: Այն դարձել է երկրորդ ամենաերկար շաթդաունը Միացյալ Նահանգների պատմության ընթացքում:


