ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱՄՆ փոխնախագահն ու Հնդկաստանի վարչապետը կքննարկեն մաքսատուրքերն ու առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ փոխնախագահն ու Հնդկաստանի վարչապետը կքննարկեն մաքսատուրքերն ու առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Դելի, որտեղ բանակցություններ կվարի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, տեղեկացնում է BBC-ն։

Նշվում է, որ նրանք, հավանաբար, կկենտրոնանան երկու երկրի երկկողմ առևտրային համաձայնագրի արագ կնքման ուղղությամբ։

«Կողմերը նաև կարծիքներ կփոխանակեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ»,- Վենսի այցից առաջ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Թրամփը, որը բազմիցս մեղադրել է Դելիին ԱՄՆ-ի հետ առևտրային անհավասարակշռություն ստեղծելու և ի վնաս Ամերիկայի մաքսատուրքերը հօգուտ Հնդկաստանի օգտագործելու համար, հնդկական ապրանքների համար սահմանել է 27 տոկոս մաքսատուրք, սակայն ապրիլի 9-ին այն կասեցրել է։

Հետագա տնտեսական հետևանքները կանխելու համար Հնդկաստանի պաշտոնյաները շտապում են համաձայնեցնել առևտրային գործարքի առաջին փուլը, որը կողմերը հույս ունեն ավարտել մինչև աշուն:

 

  • Կիսվել: