ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱՄՆ Պետքարտուղարը և ՌԴ ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել․ ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ Պետքարտուղարը և ՌԴ ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել․ ՌԴ ԱԳՆ

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձաբար վերացնել ՌԴ-ի և ԱՄՆ-ի օտարերկրյա առաքելությունների աշխատանքի խոչընդոտները։

Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել 2016թ․ Օբամայի վարչակազմի կողմից ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ​​ներկայացուցչությունների գործունեության խստացման քաղաքականությանն արագ վերջ դնելու ուղիների շուրջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: