ԱՄՆ պետքարտուղարն ու Բայրամովը Ստոկհոլմում քննարկել են տարածաշրջանային հարցեր
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, հայտարարել է, որ ԱՄՆ ողջունում է ուղիղ երկխոսության վերականգնումը Հայաստանի և Ադրբեջանի, երկու երկրի կառավարությունների միջև: