ԱՄՆ պետքարտուղար չի մասնակցի Լոնդոնում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մասնակցի Լոնդոնում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թամմի Բրյուսը։
Նրա խոսքով՝ Բրիտանիայի մայրաքաղաքում բանակցություններին ներկա կլինի Ուկրաինայի հարցով հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը, որը վերահսկում է Վաշինգտոնի շփումներն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Ուկրաինայի ղեկավարության հետ: