ԱՄՆ Պետդեպարտամենտը գրեթե 40 միլիոն դոլար է հատկացրել ԱԹՍ-ների համար՝ Ուկրաինայում hանցավnրության դեմ պայքարելու նպատակով
ԱՄՆ Պետդեպարտամենտը 2026 թվականի ընթացքում գրեթե 40 միլիոն դոլար է հատկացրել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գնման համար՝ Ուկրաինայում հանցավորության դեմ պայքարելու նպատակով։ Այդ մասին են վկայում ԱՄՆ վարչակազմի պետական գնումների պորտալում հրապարակված փաստաթղթերը, որոնց ծանոթացել է ՏԱՍՍ-ը։
Ինչպես հետևում է այդ տվյալներից, 2026 թվականի փետրվարին Պետդեպարտամենտի՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ գործունեության վարչությունը ուկրաինական «Stream Techno» ընկերությանը երկու պայմանագրերով ընդհանուր առմամբ հատկացրել է մոտ 32 միլիոն դոլար՝ անօդաչուների և դրանց վերգետնյա կառավարման կայանների ձեռքբերման համար։ Օգոստոսին այդ երկու պայմանագրերով հատկացված միջոցների գումարն ավելացվել է՝ հասնելով ընդհանուր առմամբ մինչև 39,9 միլիոն դոլարի։
Պետդեպարտամենտի կայքի տվյալների համաձայն՝ հիշյալ վարչությունը համագործակցում է օտարերկրյա կառավարությունների, իրավապահ մարմինների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ «թմրահաբերության, թմրամիջոցների մաքսանենգության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության և այլ քրեական սպառնալիքների դեմ պայքարելու համար անմիջապես դրանց առաջացման վայրերում»։



