երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ. ինչ են քննարկել

ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ. ինչ են քննարկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Թրամփն իր ցավակցությունն է հայտնել վարչապետին՝ վերջինիս եղբոր կորստի կապակցությամբ, ինչպես նաև բարեմաղթանքները՝ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին։

Ղեկավարները քննարկել են իսրայելաբրիտանական քաղաքացի Էմիլի Դամարիի ազատ արձակումը ՀԱՄԱՍ-ի գերությունից, և թե ինչպես կարող են երկու երկրները նպաստել արդար երկկողմ տնտեսական հարաբերություններին:

 

  • Կիսվել: