ԱՄՆ նախագահը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադար էհաստատվել։
Ըստ նրա՝ Ուկրաինան համաձայնել է հարվածներ չհասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին, Ռուսաստանն էլ իր հերթին է ստանձնել միևնույն պարտավորությունը։
«Ամբողջ աշխարհում դիզելային վառելիքի գնի աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմով, այլ ոչ թե Իրանով»,-սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:



