ԱՄՆ-ն զորավարժությունների նպատակով ևս երկու B-1B կործանիչ է տեղափոխել Ճապոնիա
Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս երկու B-1B Lancer ռազմավարական կործանիչ է ուղարկել Ճապոնիա, որոնք տեղակայվելու են Հոնսյու կղզու հյուսիսում գտնվող «Միսավա» ավիաբազայում։ Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգներն արդեն երկու կործանիչ տեղակայել էր նույն ավիաբազայում։
Այդ մասին հայտնել է Newsweek-ը:
Առաջին երկու B-1B Lancers-ները ավիաբազա են հասել ապրիլի 15-ին, իսկ երկրորդ զույգը՝ ապրիլի 18-ին:
Կործանիչները Ճապոնիա են տեղափոխվել Տեխաս նահանգի «Դեյս» ավիաբազայից:
Կործանիչները Ճապոնիա տեղափոխելու նպատակը դաշնակիցների հետ ռազմաօդային ուժերի վարժանքն է։