ԱՄՆ-ն ընդլայնել է դիվանագետների համար սահմանափակումները Սաուդյան Արաբիայում
ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր սահմանափակումներ է սահմանել Սաուդյան Արաբիայում աշխատող ամերիկացի դիվանագետների համար՝ հութիների «Անսար Ալլահ» շարժման ակտիվացման ֆոնին։ Համապատասխան հայտարարությունն արվել է Ռիադում ԱՄՆ դեսպանության կայքում։
Այժմ ամերիկացվի պետական ծառայողները պետք է հատուկ թույլտվություն ստանան Դամմամ և Ջիդդա քաղաքների օդանավակայաններից օգտվելու համար։ Ավելի վաղ Պետքարտուղարությունը համանման սահմանափակումներ էր սահմանել Ռիադի «Խալեդ» միջազգային օդանավակայանից օգտվելու համար։
Գերատեսչությունը նաև ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել օդային տրանսպորտից օգտվելուց և ուղևորություններ կատարել ավտոմոբիլներով կամ գնացքներով։
Հոկտեմբերի 11-ին Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, 11-ը՝ վիրավորվել։ Հոկտեմբերի 10-ին նույն օդանավակայանին հասցված հարվածների հետևանքով զոհվել է 13 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել:



