չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
ԱՄՆ-ն Ուկրաինային խնդրել է դադարեցնել ՌԴ-ի ուղղությամբ հարվածները՝ ԿՀՎ ղեկավարի այցի ընթացքում. աղբյուր

ԱՄՆ-ն Ուկրաինային խնդրել է դադարեցնել ՌԴ-ի ուղղությամբ հարվածները՝ ԿՀՎ ղեկավարի այցի ընթացքում. աղբյուր

ԱՄՆ-ն Ուկրաինային խնդրել է դադարեցնել Ռուսաստանի ուղղությամբ հարվածները՝ ԿՀՎ ղեկավարի այցի ընթացքում, հայտնում է Financial Times-ի լրագրողը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախորդ շաբաթ Կիևին խնդրել է երկուշաբթիից մինչև չորեքշաբթի՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի Մոսկվա այցի ընթացքում, զերծ մնալ Ռուսաստանի ուղղությամբ հեռահար հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելուց։ Խոսքը, մասնավորապես, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի հյուսիսային շրջանների ուղղությամբ հնարավոր հարվածների մասին է։

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինան համաձայնել է այդ խնդրանքին։ Այսօր ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17 ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿՀՎ ղեկավար Ջոն Ռետկլիֆը ժամանել է Մոսկվա:

  • Կիսվել: