ԱՄՆ-ն Ուիքոֆի՝ ՌԴ այցը դիտարկում է որպես ևս մեկ քայլ Ուկրաինայում հրադադարի ուղղությամբ. Սպիտակ տուն
ԱՄՆ-ն Ուիթքոֆի՝ Ռուսաստան կատարած բանակցությունները դիտարկում է որպես ևս մեկ քայլ Ուկրաինայում հրադադարի և վերջնական կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտնել են Սպիտակ տնից։
Սպիտակ տանը հավելել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափություն է ապրում և՛ Մոսկվայի, և՛ Կիևի գործողություններից։
Հիշեցնենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը: