ԱՄՆ-ն ու Հնդկաստանը առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթաց են արձանագրել
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին: Այդ մասին հայտնել են Հնդկաստանի վարչապետի գրասենյակից:
Կողմերն ընդգծել են էներգետիկ, պաշտպանության, ռազմավարական տեխնոլոգիաների և այլ առանցքային ուղղություններով համագործակցության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերը:
Վերջին ամիսներին Հնդկաստանը քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու ուղղությամբ՝ նվազեցնելով մի շարք ապրանքների մաքսատուրքերը և պատրաստակամություն հայտնելով ավելացնել ամերիկյան արտադրանքի գնումները: Նյու Դելին ակնկալում է համաձայնության հասնել մաքսատուրքերի գործողության 90-օրյա դադարի ընթացքում, որպեսզի խուսափի 26 տոկոս մաքսատուրքերից:
Թրամփի վարչակազմում ընդգծում են, որ Հնդկաստանն այն երկրների թվում է, որոնց հետ բանակցությունները Վաշինգտոնի համար առաջնահերթություն են: