ԱՄՆ-ն սպառնում է Իրաքին, որպեսզի վերջինս վերականգնի քրդական նավթի արտահանումը՝ Իրանի վրա ճնշում բանեցնելու նպատակով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեծացնում է ճնշումն Իրաքի վրա՝ թույլ տալու համար վերսկսել քրդական նավթի արտահանումը և հրաժարման դեպքում սպառնալով պատժամիջոցներով, հայտնել են անմիջականորեն տեղյակ ութ աղբյուրներ:, տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ Իրաքի վարչապետի խորհրդականը հերքել է, որ ԱՄՆ վարչակազմի հետ շփումների ընթացքում կառավարության վրա պատժամիջոցների կամ ճնշումների սպառնալիք է եղել:
Իրաքի կիսաինքնավար Քրդստան տարածաշրջանից արտահանման արագ վերականգնումը կօգնի փոխհատուցել իրանական նավթի արտահանման հնարավոր անկումը, որը Վաշինգտոնը խոստացել է զրոյի հասցնել Թեհրանի վրա Թրամփի «առավելագույն ճնշման» արշավի շրջանակում:
Նշվել է, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իրաքի վրա՝ պահանջելով վերականգնել Թուրքիայի տարածքով արտահանումը եւ դադարեցնել քրդական նավթի «մաքսանենգությունն» Իրան։
Աղբյուրը մեջբերել է իրաքցի պաշտոնյայի խոսքերը. «Վաշինգտոնը ճնշում է գործադրում Բաղդադի վրա՝ ապահովելու համար, որ քրդական հում նավթը համաշխարհային շուկաներ արտահանվի Թուրքիայի միջոցով, այլ ոչ թե այն ցածր գնով վաճառի Իրանին»:
Իր հերթին Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիան դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել Իրաքից նավթի մատակարարումների վերականգնման վերաբերյալ։