ԱՄՆ–ն շարունակում է ՌԴ–ի հետ քննարկումը դիվանագիտական աշխատանքի և Ուկրաինայի շուրջ. Ուոլց
ԱՄՆ-ի ներկայացուցիչները շարունակում են Ռուսաստանի հետ քննարկումները երկու երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատանքի, ինչպես նաև Ուկրաինայում կարգավորման հարցերի շուրջ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը:
«Պետքարտուղար Ռուբիոյի թիմը աշխատանքային մակարդակով հանդիպել է ՌԴ–ի հետ դեսպանությունների գործունեության ընդլայնման հարցով։ Եթե մենք մտադիր ենք առաջ շարժվել բանակցություններում, ապա մեր դեսպանատները պետք է աշխատեն։ Այդ քննարկումներն են անցկացվում»,-ասել է նա։
Ուոլցը հավելել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի «մաքոքային դիվանագիտության» օգնությամբ ԱՄՆ-ն մտադիր է առաջ շարժվել Ուկրաինայի կարգավորման հարցում: