ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Վրաստանի` ՆԱՏՕ-ին ինտեգրմանը

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Վրաստանի` ՆԱՏՕ-ին ինտեգրմանը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ շարունակում է աջակցել Վրաստանին և Ուկրաինային` ՆԱՏՕ-ին ինտեգրմանը, գրում է aliq.ge-ն:

Այդ մասին հայտարարվել է Ռիգայում` ՆԱՏՕ-ի արտգործնախարարների նիստից առաջ:

«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի որոշմանը, որով Վրաստանը և Ուկրաինան ճանաչվում են որպես ՆԱՏՕ-ի անդամներ։ Այս երկրների տարեկան ազգային ծրագրերը (ANP) մանրամասն նկարագրում են նրանց անդամակցության ճանապարհը: Վրաստանը և Ուկրաինան արդեն ընդլայնված գործընկերության անդամներ են», — ասվում է հայտարարության մեջ։

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Ռիգայում կմասնակցի ՆԱՏՕ-ի նախարարական համաժողովին։

 

  • Կիսվել: