ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱՄՆ-ն հույս ունի, որ  Իրանի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն. Ռուբիո

ԱՄՆ-ն հույս ունի, որ  Իրանի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն. Ռուբիո

ԱՄՆ-ն հույս ունի, որ Իրանի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն և կհանգեցնեն իսլամական հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծման։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի «Լե Բուրժե» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում։

«Մենք հուսով ենք, որ բանակցությունները կշարունակվեն արդյունավետ…. Մենք հանդես ենք գալիս խաղաղ, երկարաժամկետ կարգավորման օգտին», - ասել է պետքարտուղարը։

Ապրիլի 12-ին Մասկատում ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել անուղղակի բանակցություններ Օմանի միջնորդությամբ՝ իսլամական հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Երկու կողմերն էլ հայտնել են, որ բանակցությունները եղել են դրական և կառուցողական։ Բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին, կրկին Օմանում:

 

  • Կիսվել: