ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային հաուբիցների տեխնիկական ծառայությունների վաճառքի հնարավորությունը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային M777 հաուբիցների վերանորոգման և սպասարկման ծառայությունների, ինչպես նաև այդ նպատակների համար նախատեսված սարքավորումների վաճառքի հնարավորությունը 104 միլիոն դոլարի չափով: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության անվտանգության համագործակցության գործակալության (DSCO) տարածած մամուլի հաղորդագրությունից:
Մասնավորապես նշվում է, որ M777 հաուբիցների սպասարկման ծառայությունների գնման հայտը ստացվել է Ուկրաինայի կառավարությունից:
՛՛M777 հաուբիցների սպասարկման և վերանորոգման ծառայությունների հնարավոր վաճառքի գործարքը Կիևին «կաջակցի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին՝ ամրապնդելով գործընկեր երկրի անվտանգությունը, որը քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի ուժ է Եվրոպայում՛՛,-հայտնում են գործակալությունից:
Հաղորդվում է նաև, որ Կիևին այս ռազմական օգնության վաճառքը չի խախտի տարածաշրջանում ռազմական հիմնական հավասարակշռությունը և բացասաբար չի ազդի ԱՄՆ-ի պաշտպանունակության վրա:


