ԱՄՆ-ն և Հնդկաստանը մտադիր են մինչև 2030 թվականը առևտրի ծավալը հասցնել 500 մլրդ դոլարի
ԱՄՆ-ն և Հնդկաստանը մտադիր են մինչև 2030 թվականը առնվազն կրկնապատկել երկկողմ առևտրի ծավալը և այն հասցնել 500 մլրդ դոլարի: Այդ մասին ասվում է Վաշինգտոնում կայացած բանակցությունների ավարտին նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Նարենդրա Մոդիի համատեղ հայտարարության մեջ:
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են համատեղ աշխատել Հնդկաստանում ամերիկյան միջուկային ռեակտորների կառուցման ուղղությամբ:
Միացյալ Նահանգները հայտարարել է նաև հնդկական շուկայում նավթի և հեղուկացված բնական գազի առաջատար մատակարար դառնալու մտադրության մասին:
Վաշինգտոնը և Նյու Դելին պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը նաև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում:
Թրամփը հայտնել է, որ Հնդկաստանը պատրաստ է նվազեցնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը: