ԱՄՆ-ն դուրս կգա Ուկրաինայի հարցով բանակցություններից, եթե կողմերից մեկը սաբոտաժ անի․ Թրամփ
Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից, եթե կողմերից մեկը սաբոտաժի ենթարկի այն: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե ինչ-ինչ պատճառներով երկու կողմերից մեկը շատ է խանգարում դրան, մենք պարզապես կասենք՝ դուք հիմար եք, դուք սարսափելի մարդիկ եք, և մենք պարզապես կթողնենք այն: Բայց, հուսով եմ, մենք ստիպված չենք լինի դա անել»:
Նշվում է նաև, որ Թրամփը միանշանակ չի պատասխանել Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու մասին հարցին։ Նա հույս ունի, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի դա անել, քանի որ կհաջողվի խաղաղության համաձայնագիր կնքել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները տեղի են ունեցել մարտի 24-ին Էր Ռիադում: Դրանք տևել են ավելի քան 12 ժամ։ Սպիտակ տունը և Կրեմլը Սաուդյան Արաբիայում փորձագիտական խմբերի հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածել են հայտարարություն: