ԱՄՆ-ն դադարեցրել Է Վրաստանին օգնության ծրագիրը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Միացյալ Նահանգների վարչակազմը որոշում է կայացրել դադարեցնել Թբիլիսիին օգնություն ցուցաբերելու ծրագիրը՝ կապված Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։
՛՛Մայիսի 23-ին Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից հետո ես հայտարարեցի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին։ Այս վերանայման արդյունքում Միացյալ Նահանգները դադարեցնում է ավելի քան 95 մլն դոլարի օգնության տրամադրումը, որն ուղղակիորեն ուղղված է Վրաստանի կառավարության աջակցությանը",-նշել է Բլինքենը: