ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողություն սահմանել Զապորոժիեի ԱԷԿ-ի հարակից տարածքների նկատմամբ. The Wall Street Journal

ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկողություն սահմանել Զապորոժիեի ԱԷԿ-ի հարակից տարածքների նկատմամբ. The Wall Street Journal

ԱՄՆ-ն առաջարկում է չեզոք կարգավիճակ շնորհել Զապորոժիեի ատոմակայանի շրջակա տարածքներին և դրանք փոխանցել Վաշինգտոնի վերահսկողությանը՝ Ուկրաինայում հրադադարի շրջանակներում, գրել է The Wall Street Journal-ը (WSJ): Հոդվածում չի նշվում, թե ինչպես է այդ վերահսկողությունն իրականացվելու, և ով է կառավարելու Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ը:

WSJ-ի տվյալներով ՝ Ուկրաինայում հրադադարի ծրագրի մշակման շրջանակում Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ առաջարկը Կիևին է փոխանցվել ապրիլի 17-ին Փարիզում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների ժամանակ: Դրա պատասխանը Կիևը, ենթադրաբար, կտա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների առաջիկա հանդիպմանը՝ Լոնդոնում:

Reuters-ը հայտնել է, որ ավելի վաղ  Դոնալդ Թրամփը ցանկացել է Ռուսաստանի նախագահի հետ քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողության հարցը, սակայն ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ աշխարհում ատոմակայանների համատեղ օգտագործման օրինակներ չկան՝ բացառելով օբյեկտի փոխանցումը Ուկրաինային կամ որևէ այլ երկրի։

  • Կիսվել: