ԱՄՆ-ն այլ ելք չունի, քան Իրանի պայմանների ընդունումը. Ազիզի
Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը ամերիկացիներին ուղղված ուղերձում գրել է․ «Դուք ինքներդ գիտեք, որ այլ ելք չունեք, քան Իրանի պայմանների ընդունումը»։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում կատարելով IRIB-ին, Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին սոցիալական ցանցի իր էջում ԱՄՆ պաշտոնյաներին ուղղված ուղերձում գրել է․ «Դուք անցնում և փորձում եք բոլոր ճանապարհները, սակայն ինքներդ էլ գիտեք, որ միակ ճանապարհը հզոր Իրանի ժողովրդի կամքին ենթարկվելն է, Իրանի բոլոր պայմաններն ընդունելն ու ձեր բոլոր պարտավորությունները կատարելը»։



