կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ԱՄՆ-ն արգելել է Ռուսաստանին վաճառել կամ մատակարարել դոլարային թղթադրամներ

ԱՄՆ-ն արգելել է Ռուսաստանին վաճառել կամ մատակարարել դոլարային թղթադրամներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն հրամանագիր է ստորագրել, որով արգելել է Ռուսաստանին վաճառել կամ մատակարարել դոլարային թղթադրամներ։ Այս մասին ասված է Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես նշված է փաստաթղթում՝ արգելվում է ԱՄՆ-ից Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կամ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ցանկացած անձանց դոլարային թղթադրամների ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտահանումը, վաճառքը կամ առաքումը:

  • Կիսվել: