ԱՄՆ-ն ակնկալում է, որ Կիևի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ․ Ուիտկոֆ
Վաշինգտոնն ակնկալում է հաջորդ շաբաթ Կիևի հետ գործարք կնքել օգտակար հանածոների օգտագործման վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը, հաղորդում է CNN-ը։
Ըստ նրա, համաձայնագիրը մեծապես ուղղված է փոխհատուցելու այն ամենը, ինչ Վաշինգտոնն արել է ուկրաինացի ժողովրդի համար։
Ուիտկոֆը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «այդպես է վերաբերվում գործարքին»։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Վաշինգտոնում իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասել էր, որ Թրամփը կարծում է, որ միայն բանակցությունները կօգնեն կարգավորել ուկրաինական հակամարտությունը։