երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են մի շարք խոշորագույն լրատվամիջոցների ֆինանսավորումը

ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են մի շարք խոշորագույն լրատվամիջոցների ֆինանսավորումը

ԱՄՆ գործադիր իշխանությունները դադարեցնում են ամերիկյան Politico, The New York Times թերթերի և The Associated Press լրատվական գործակալության ֆինանսավորումը։ Այս մասին X-ում հայտնել է Իլոն Մասկը, որը գլխավորում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը (Department of Government Efficiency, DOGE):

Խոսքը վերաբերում է այդ զանգվածային լրատվամիջոցների թանկ արժեցող բաժանորդագրությունների համար իրականացվող վճարումներին ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից։ Մասկի տվյալներով՝ Պետքարտուղարությունը դադարեցրել է վճարումները The Associated Press-ին, Ֆինանսների նախարարությունը դադարեցրել է The New York Times-ի բաժանորդագրության վճարումները, իսկ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հրաժարվել է Politico-ի ծառայություններից։

Փետրվարի 5-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը կչեղարկի Politico-ի բաժանորդագրությունը տարեկան մոտ 8 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Նա նշել է, որ, ըստ էության, Politico-ն սուբսիդավորվել է ամերիկացի հարկատուների հաշվին, և DOGE-ի թիմն արդեն սկսել է թերթին վճարումները վերացնելու աշխատանքը։ Այժմ Մասկի գերատեսչությունը ձեռնամուխ է եղել է այլ լրատվամիջոցների բաժանորդագրությունների համար ԱՄՆ դաշնային գործակալությունների ծախսերի վերստուգմանը: Ավելի վաղ նա կտրուկ դեմ էր արտահայտվել պետական միջոցների հաշվին ԶԼՄ-ների ֆինանսավորման գործելակերպին։

 

  • Կիսվել: