կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկվելու է միայն միջուկային դոսյեն. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ բանակցություններում քննարկվելու է միայն միջուկային դոսյեն. Իրանի ԱԳՆ

Օմանում՝ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն անուղղակի բանակցություններում քննարկելու են միայն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

«Բանակցություններն անուղղակի են և վերաբերելու են միայն միջուկային դոսյեին, իսկ հիմնական հարցերի մեծամասնությունը հստակեցվելու է խորհրդակցությունների ընթացքում»,- Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նշել է Արաղչին՝ հավելելով, որ իրանական պատվիրակության կազմում ընդգրկված են այդ թեմայով բանակցություններ վարելու փորձ ունեցող փորձագետներ։

 

  • Կիսվել: