երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ԱՄՆ-ի հանրապետականներն ավելի վստահելի դաշնակից են համարում Հունաստանին, քան Թուրքիային

ԱՄՆ-ի հանրապետականներն ավելի վստահելի դաշնակից են համարում Հունաստանին, քան Թուրքիային

Մարտի 6-ին ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատում մի շարք կոնգրեսականներ անդրադարձել են Անկարայի կողմից վարվող քաղաքականությանը, գրում է ermenihaber.am-ը:

Ներկայումս ԱՄՆ-ում մեծամասնություն կազմող հանրապետականները հիմնականում քննադատական բնույթ կրող խոսքեր են հնչեցրել Թուրքիայի հասցեին:

Կոնգրեսական Դինա Տիտուսը, տարածաշրջնում Հունաստանին համարելով ԱՄՆ-ի համար շատ ավելի վստահելի և հետևողական դաշնակից, ասել է.

«Ես Թուրքիային չեմ դիտարկում որպես շատ վստահելի դաշնակից»:

Տիտուսի կուսակից Ջուլի Ջոնսենն էլ ասել է, որ նրանցից շատ բան են սպասում, սակայն նրանք վատ վերաբերմունք են ցույց տալիս:

«Նրանք փոքր երեխայի պես են վարվում»:

Թուրքական մամուլում «Դեմոկրատիայի պաշտպանության ֆոնդի» գլխավոր տնօրեն Ջոնաթան Շանզերն էլ սխալ է համարել այն, որ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ գործողությունների չի դիմել:

Բացի այդ նա Էրդողանին մեղադրել է ժողովրդավարական կարգերին չհավատալու մեջ:

 

  • Կիսվել: