երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ամերիկյան ուժերը հարված են հասցրել Սիրիայի Դեյր էյր Զորի շրջանում

Ամերիկյան ուժերը հարված են հասցրել Սիրիայի Դեյր էյր Զորի շրջանում

ԱՄՆ-ի ռազմական ուժերը «ինքնապաշտպանության նպատակով» առնվազն մեկ հարված են հասցրել սիրիական Դեյր էզ Զորի շրջանում: Այս մասին այսօր հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ հավելելով, որ դա երկրում շարունակվող ահաբեկչական հարձակումներին չի առնչվում, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ գործակալության աղբյուրը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ում դեմ է հարված հասցվել։

ԱՄՆ-ն փոքր թվով զորքեր է պահում Դեյր էյր Զոր նահանգում տեղակայված գազի հանքավայրում և ժամանակ առ ժամանակ հարվածներ է հասցնում տարածաշրջանին։

 

  • Կիսվել: