Ամերիկյան ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայում
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X սոցիալական ցանցում հայտնել է Սիրիայում ավիահարված հասցնելու մասին, ինչի հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող իսլամիստական «Հուրաս ադ-Դին» խմբավորման ղեկավարության բարձրաստիճան համակարգողը։
«ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը փետրվարի 21-ին թիրախային ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան ղեկավար Վասիմ Թահսին Բայրաքդարը», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ:
«Հուրաս ադ-Դին»-ը «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ճյուղերից է, որը գործում է Սիրիայում և քարոզում է արմատական իսլամիստական գաղափարախոսություն։ ԱՄՆ-ի տվյալներով՝ խմբավորումը ակտիվորեն մասնակցում է ռազմական գործողություններին՝ «սպառնալով տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը»։