կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Ամերիկացի բանագնացները Մոսկվայից հետո այցելել են Կիև

Ամերիկացի բանագնացները Մոսկվայից հետո այցելել են Կիև

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Կիև:

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ նրանց օդանավակայանում դիմավորել են ուկրաինական բանակցային թիմի անդամները՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը և Դավիթ Արախամիան։
Զելենսկու հետ Ուիտկոֆի և Քուշների հանդիպման առաջին կադրերն արդեն հայտնվել են լրատվամիջոցներում։

Հիշեցնենք` երեկ Կրեմլում կայացել են ԱՄՆ նախագահի դեսպանորդներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Հանդիպումից հետո ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը մանրամասներ է հայտնել` նշելով, որ Ուիտկոֆն ու Քուշները խոստացել են Կիևում սպասվող շփումների ընթացքում օգտագործել Պուտինի գնահատականներն ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիների վերաբերյալ։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: