շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ալթայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ալթայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ալթայի Հանրապետությունում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Կոշ-Աղաչ գյուղից 27 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 8 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

  • Կիսվել: