չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Ալմաթիում բռնկվել է «Միր» հեռուստառադիոընկերության շենքը (տեսանյութ)

Ալմաթիում բռնկվել է «Միր» հեռուստառադիոընկերության շենքը (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ալմաթիում գտնվող «Միր» հեռուստառադիոընկերության մասնաճյուղի շենքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով հեռուստաալիքին:

Հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակվել, որում երևում է շենքի պատուհաններից դուրս եկող կրակը: Այդ շենքում է գտնվում հեռուստառադիոընկերության գրասենյակը:

Հինգշաբթի հաղորդվում էր, որ «Միր», «Ղազախստան», «Խաբար», «Եվրասիա» հեռուստահեռարձակողների գրասենյակները Ալմաթիում հարձակման են ենթարկվել կողոպտիչների կողմից:

  • Կիսվել: