Ալմաթիում այսօր երեկոյան դարձյալ կրակոցներ են հնչել
Ալմաթիում այսօր երեկոյան դարձյալ կրակոցների ձայներ են լսվել, տեղեկացնում է Orda-ն:
Նշվում է, որ կրակոց է հնչել Ալմաթիում՝ Հանրապետության հրապարակից դեպի արևմուտք, որտեղ վերջին մի քանի օրերին բախումներ են տեղի ունեցել զանգվածային անկարգությունների մասնակիցների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև:
Հաղորդվում է նաև, որ լմաթիում երեկոյան ազդանշանների ձայներ են լսվել։ Նման ահազանգերն ավելի վաղ իշխանությունների կողմից օգտագործվել են քաղաքի բնակիչներին զգուշացնելու համար, որ նրանք փողոց դուրս չգան, քանի որ գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ:
Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։
Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը: