ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ալիևը հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը

Ալիևը հաստատել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համատեղ հանձնաժողովների գործունեության կանոնակարգը:

Հրամանագրով հաստատվում է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին դրույթը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ  Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: