Ալիևը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպումը կայացել է Բիշքեկում, ՇՀԿ գագաթաժողովի շրջանակում։
Ինչպես տեղեկացրել է Tasnim-ը, կողմերն ընդգծել են առկա հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման և խորացման համար։



