շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ալիևը հանդիպել է Իտալիայի ՊՆ նախարարին

Ալիևը հանդիպել է Իտալիայի ՊՆ նախարարին

Հունիսի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետտոյի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում է նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելին։

Ալիևը հայտնել է որ Ադրբեջան-Իտալիա առևտրաշրջանառությունը հատել է 15 մլրդ դոլարի սահմանը։  Կողմերը խոսել են ռազմաարդյունաբերության, տնտեսության, քաղաքականության ու մշակույթի ոլորտներում փոխադարձ համագործակցության մասին։ 

  • Կիսվել: