Ալիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին: Վերջինս նշել է, որ Ադրբեջանը տնտեսական առաջընթաց է գրանցում և բարձրացնում միջազգային հեղինակությունը:
Գյուրլեքը նաև ընդգծել է Ադրբեջանի կարևոր դերը տարածաշրջանում էներգետիկայի, հաղորդակցության ոլորտում ռազմավարական նախագծերի իրականացման գործում:
Զրույցի ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է բոլոր ոլորտներում ադրբեջանա-թուրքական դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացումը:
Նշվել է, որ երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև հաստատվել է արդյունավետ գործընկերություն, մտքեր են փոխանակվել համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ:


