կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի գլխավորած պատվիրակությանը։

Հիշեցնենք, որ նախօրեին պատվիրակությունը ՀՀ-ում էր, որտեղ նրան հյուրընկալել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել էին ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Վարչապետն անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Յան Բորգն ընդգծել էր ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում կայուն խաղաղությանը և հակամարտությունների կարգավորմանն աջակցելու և խթանելու հարցում կազմակերպության հանձնառությունը, ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման:

  • Կիսվել: