Ալիևն ու Էրդողանը հույս են հայտնել, որ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտնել է Ալիևի մամուլի ծառայությանը։
Նա շնորհավորել է Էրդողանին ծննդյան օրվա առթիվ։
Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամության, եղբայրության և դաշնակցային հարաբերությունները՝ հիմնված «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, կշարունակեն հաջող զարգանալ, ինչպես նաև մտքեր են փոխանակել հարաբերությունների հեռանկարների, հետագա շփումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։