Ակնկալում ենք Բաքվում «Ռուսական տան» հետ կապված հարցի դրական լուծում. Զախարովա
Մոսկվան ակնկալում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում «Ռուսական տան» հետ կապված հարցը դրական լուծում կստանա: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա խոսել է նաև Մոսկվայի արձագանքի մասին՝ «Ռուսական տան» գործունեության դադարեցման վերաբերյալ Բաքվից ստացված ծանուցմանը։
«Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել իրականացնել անհրաժեշտ գործողությունները՝ «Ռուսական տան» գրանցումն ավարտելու համար և դա անել Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ երկկողմ միջկառավարական համաձայնագրի հիման վրա»,- ասել է Զախարովան։